Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս հանրային հաշվետվությամբ

11.07.2014

  2014 թվականի հուլիսի 7-ին մեկնարկել է ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարների գործունեության կիսամյակային արդյունքների մասին հանրային հաշվետվություն ներկայացնելու գործընթացը: Հունիսի 7-ին հանրային հաշվետվությամբ հանդես են եկել Գնդեվազ և Ագարակաձոր, հունիսի 8-ին՝ Մալիշկա, Աղավնաձոր, Արփի և Գետափ, հունիսի 9-ին՝ Գլաձոր, Վերնաշեն, Քարագլուխ և Կարմրաշեն, հունիսի 10-ին՝ Աղնջաձոր, հունիսի 11-ին՝ Խաչիկ և Չիվա համայնքների ղեկավարները:
Գալիք շաբաթ համայնքների ղեկավարները հանրային հաշվետվությամբ հանդես կգան ներքոնշյալ ժամանակցույցով. հունիսի 14-ին՝ Ելփին, Զառիթափ և Ռինդ, հունիսի 15-ին՝ Մարտիրոս, Սերս, Բարձրունի, հունիսի 16-ին՝ Արտաբույնք, Հորբատեղ, Ազատեկ, հունիսի 17-ին՝ Փոռ, Արտավան, Սարավան, հունիսի 18-ին՝ Արին, Զեդեա, Հերհեր համայնքեր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչություն (+374.281) 2.30.61 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46