Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցելություն Հերհեր և Կարմրաշեն համայնքներ
10.07.2014
2014 թվականի հուլիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Հերհեր և Կարմրաշեն համայնքներ: Մի քանի ամիս առաջ այդ համայնքների բնակիչները բարձրացրել էին իրենց համայնքների ճանապարհի հիմնանորոգման հարցը: Խնդիրը քննարկվել էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ընթացքում: Հերհեր կատարած այցի ընթացքում մարզպետը խոստացել էր միջոցներ ձեռնարկել ճանապարհի հիմնանորոգման ուղղությամբ: Տրված խոստումը կատարվեց կարճ ժամանակահատվածում: 2014 թվականին ՀՀ պետական բյուջեից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված միջոցների շրջանակներում շուրջ 80 մլն դրամ գումար է նախատեսվել Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհից դեպի Հերհեր և Կարմրաշեն տանող ճանապարհի հիմնանորոգման նպատակով: Ճանապարհաշինական աշխատանքները կմեկնարկեն 2014 թվականի հուլիսի կեսից և կավարտվեն մինչև հոկտեմբերի վերջը:
Կարմրաշեն համայնքում մարզպետը մասնակցել է նաև համայնքի ղեկավարի գործունեության կիսամյակային արդյունքների հանրային հաշվետվությանը, որի շրջանակներում համայնքի բնակիչներին տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից համայնքներում, այդ թվում Կարմրաշեն համայնքում իրականացվող ծրագրերի մասին, պատասխանել է համայնքի բնակիչներին հուզող հարցերին: