Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է մարզային մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի տարեվերջյան հաշվետու համերգին
09.07.2014
2014 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում տեղի ունեցավ մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի տարեվերջյան հաշվետու համերգը: Համերգին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, ծնողներ, աշակերտներ և մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի երգչախմբի, հայկական ժողովրդական և ժամանակակից պարերի համույթների, ժողովրդական երգի և դհոլի խմբակների, ռոք վոկալ գործիքային անսամբլի սաները: Համերգն անցավ ուրախ ծափողջույնների ներքո: