Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ <<Հայկական բնաշխարհի գույները>> խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը
03.07.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ ս/թ. հուլիսի 3-ին, ժամը՝ 15-ին, Հայաստանի պետական պատկերասրահի Վայոց ձորի մասնաճյուղում հանդիսավորությամբ բացվեց <<Հայկական բնաշխարհի գույները>> խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության <<Ցուցահանդեսային կենտրոն>> ՊՈԱԿ-ի և ՀԱՊ Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից, <<Ճամփորդող ցուցահանդես>> ծրագրի շրջանակում:
Բացմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, Վայոց ձորի մշակութային հասարակայնության ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև <<Ցուցահանդեսային կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչատուր Աբրահամյանը, ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ Սուրեն Սաֆարյանը, ֆոնդապահ Բարդուղ Պետրոսյանը:
Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը: Ներկաներին ողջույնի խոսք ասացին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Սուրեն Սաֆարյանը:
Ցուցահանդեսում կենտրոնի ֆոնդային հավաքածուից ընդգրկված է 25 հեղինակների մեկական կտավ, որոնցում ավելի վառ է արտահայտված հայկական բնաշխարհի գույների ամբողջական ներկապնակը: Ցուցադրությունը կշարունակվի մինչև ս/թ հուլիսի 20-ը: