Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր որակի հարաբերություններ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի միջև
03.07.2014
Հուլիսի 2-ին, Սիսիան քաղաքում, կայացել է Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների համատեղ նիստ: Տեղեկացնենք, որ մարզպետներին կից երիտասարադական խորհուրդների ձևավորման և գործունեության կարգը սահմանվել է ՀՀ վարչապետի որոշմամբ: Նիստի սկզբում ողջունելով հյուրերին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ համատեղ նիստը Սիսիանում կայացնելը պատահական չէ, քանի որ Սյունիքի գողտրիկ այս քաղաքը, առաջինն է ՀՀ-ում ճանաչվել որպես հանրապետության երիտասարդական մայրաքաղաք: Վահե Հակոբյանի կարծիքով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի նախադրյալներ, որոնք թույլ կտան երկու մարզերի երիտասարդներին գտնել համագործակցության եզերեր ու իրականացնել համատեղ ծրագրեր: Սյունիքի մարզպետը կարևորում է երիտասարդության խնդիրները: Նրա կարծիքով մեր պետության հիմնական հարստությունը հենց երիտասարդությունն է և հարկ է նրան տալ հնարավորություններ և ինքնադրսևորման ասպարեզ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կարևորեց անկաշանդ քննարկումը և մատնանշեց այն խնդիրները, որոնք իր կարծիքով, ծառացած են երիտասարդության առաջ: Էդգար Ղազարյանի մատնացույց արեց նաև հանգամանքին, որ երիտասարդությունը պետք է առավել նախաձեռնող լինի, կարողանա հստակեցնել իր խնդիրները և հստակ թիրախավորմամբ դրանց լուծում տա: Վայոց ձորի մարզպետը նաև կարծում է, որ երիտասարդները ոչ միայն պետք է մտածեն աշխատատեղ գտնելու մասին, այլ իրենք դառնան գործատու՝ հանդես գալով բիզնես ծրագրերով ու դրանք իրականցնեն տարբեր աջակից կազմակերպությունների միջոցով: Կայացած քննարկմանը մասնակցեցին բոլոր ներկաները, որի արդյունքում էլ նախանշվեցին հետագա անելիքները: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ներկայացրեց երիտասարդության մայրաքաղքում իրականացված ծրագրերը, առկա խնդիրները և հետագա անելիքները:
Աղբյուրը՝ Syunik.gov.am, 03.07.2014