Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում մարզպետարանում
02.07.2014
Ս/թ հուլիսի 2-ին ժ. 11.00-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարության հանդիպումը մարզպետարանի ներկայացուցիչների և Եղեգնաձորի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Ա. Մկրտչյանը, պետի տեղակալ, ինքը և շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Արտաշյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կ. Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների և Եղեգնաձորի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոստիկանություն-հասարակություն կապի բարելավման ու փոխվստահության ամրապնդման վերաբերյալ հարցեր:
Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ փոխմարզպետ Ս. Թարվերդյանը, ելույթներ ունեցան ոստիկանության գնդապետ Ա. Մկրտչյանը, ոստիկանության գնդապետ Ա. Արտաշյանը մարզպետարանի ներկայացուցիչներ Նորիկ Սիմոնյանը և Խաչիկ Գևորգյանը, Ագարակաձորի, Գլաձորի, Վերնաշենի, Մալիշկայի, Արփիի և Գետափի համայնքների ղեկավարները:
Ելույթ ունեցողները նշեցին ոստիկանությունում տեղի ունեցած բարեփոխումների, մարզի ոստիկանության ծառայողների վարքագծում կայացած էական դրական փոփոխությունների և բնակչությանը հուզող որոշ հարցերի մասին: Դրական խոսքեր հնչեցին համայնքային ոստիկանության ծառայողների հասցեին: Նշվեց, որ գրեթե բոլոր համայնքներում համայնքային ոստիկանության տեսուչները ապահովված են աշխատասենյակով և հեռախոսակապով:
Առաջարկվեց բոլոր համայնքներում համայնքային ոստիկանության ծառայողներին ապահովել աշխատանքային պայմաններով: