Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է ՀՀ Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակման, կազմման և իրականացման աշխատանքները
01.07.2014
Մեկնարկել է ՀՀ Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակման, կազմման և իրականացման աշխատանքները, որի նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի. 25 .06. 2014 թվականի թիվ 58 որոշմամբ ստեղծվել է մարզային զարգացման հանձնաժողով, ոլորտային աշխատանքային խմբեր և մոնիտորինգի ու գնահատման խումբ:
Կգործեն ոլորտային աշխատանքային 6 խմբեր.
1. <<Արդյունաբերություն, փոքր և միջին ձեռնարկատիրություն, մասնավոր հատված, զբոսաշրջություն>> ոլորտային աշխատանքային խումբ, ղեկավար՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ա.Գրիգորյան,
2. <<Կրթություն, մշակույթ, սպորտ և երիտասարդության հարցեր>> ոլորտային աշխատանքային խումբ, ղեկավար՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան,
3. <<Առողջապահություն և սոցիալական ապահովություն>> ոլորտային աշխատանքային խումբ, ղեկավար՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խ.Գևորգյան,
4. <<Գյուղատնտեսություն և բնապահպանություն>> ոլորտային աշխատանքային խումբ, ղեկավար՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Ներսիսյան
5.<<Քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ>> ոլորտային աշխատանքային խումբ, ղեկավար՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա.Հովսեփյան
6.<<Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, արտակարգ իրավիճակներ>> ոլորտային աշխատանքային խումբ, ղեկավար՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ն.Սիմոնյան:
Ոլորտային աշխատանքային խմբերում ընդգրկված են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներ, մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև մարզի համայնքների,մարզում գործող ոլորտային կազմակերպությունների, հասարակական կառույցների ղեկավարներ իրենց համաձայնությամբ: