Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում գտնվող հայ նկարիչների լավագույն կտավների ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը
30.06.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ ս/թ. հուլիսի 3-ին, ժամը՝ 15-ին, Հայաստանի պետական պատկերասրահի Վայոց ձորի մասնաճյուղում տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում գտնվող հայ նկարիչների լավագույն կտավների ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը:
Բացմանը մասնակցելու են մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, Վայոց ձորի մշակութային հասարակայնության ներկայացուցիչներ:
Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք մասնակցելու բացման հանդիսությանը:
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1(մարզային մշակույթի տուն, 3-րդ հարկ):
Նշենք, որ ցուցադրությունը կրում է <<Հայկական բնաշխարհի գույները>> խորագիրը և կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀԱՊ Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից: