Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.06.2014
2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանի և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ընդունելություն՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը հրավիրված էին մարզի բոլոր առողջապահական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև բազմաթիվ բժիշկներ և առողջապահության ոլորտի աշխատակիցներ: Իր ելույթում մարզպետն անդրադարձավ առողջապահության ոլորտի կարևորությանը, մարզի առողջապահական կազմակերպությունների առջև ծառացած խնդիրներին: Իրենց աշխատանքում հաջողությունների և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից մի շարք բուժաշխատողներ պարգևատրվեցին պատվոգրերով: