Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
27.06.2014
2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ողջ տարածքում անցկացվեց հրամանատարաշտաբային զանգվածային ուսումնավարժություն՝ խաղաղ պայմաններից պատերազմական պայմաններին անցնելու թեմայով: Հայտարարված տագնապով և ազդարարումով առավոտյան ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ, քաղաքացիական պաշտպանության Վայոց ձորի մարզային շտաբի պետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ անցկացվեց հատուկ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, քաղաքացիական պաշտպանության առանձին ծառայությունների ղեկավարները, համայնքների ղեկավարները, ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչներ: Մարզպետի կողմից հայտարարված պատրաստվածության “բարձր” ռեժիմի շրջանակներում տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, որոնց արդյունքների ամփոփումն իրականացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի մասնակցությամբ, որից հետո մարզպետի կողմից հայտարարվեց պատրաստվածության առավաել բարձր ռեժիմ, տրվեցին հանձնարարականներ, որոնց արդյունքների մասին քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ղեկավարներն ավելի ուշ հանդես եկան առանձին զեկույցներով: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից ամփոփվեց կատարված աշխատանքը և հանձնարարվեց կարճ ժամկետում ներկայացնել ուսումնավարժանքի ընթացքում արձանագրված թերությունների վերացման կոնկրետ առաջարկություններ: Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի ամփոփիչ խոսքում ուսումնավարժությունը գնահատվեց ավելի քան “լավ” և գոհունակություն հայտնվեց այն պատշաճ մակարդակով և պատասխանատու մասնակցությամբ կազմակերպելու համար: