Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԵԿ ՀԱՄԱՅՆՔ

26.06.2014

 2014 թվականի հունիսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, Վայքի ջրօգտագործողների միության տնօրեն Արագած Սաղաթելյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն կատարեց Ազատեկ համայնք: Ազատեկի գյուղապետարանում մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանի, համայնքի ավագանու անդամների և բազմաթիվ բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչներին տեղեկություններ տրամադրվեցին վերջին օրերի ընթացքում մամուլում մեծ արձագանք ստացած և համայնքի բնակիչներին հուզող ոռոգման չօգտագործվող խողովակների ապամոնտաժման, այդ գործընթացի օրինականության, ինչպես նաև հետագա նպատակային օգտագործման վերաբերյալ: Առանձին անդրադարձ կատարվեց նաև համայնքի բնակիչներին հուզող ոռոգման համակարգին առնչվող խնդիրներին: Քննարկվեցի խնդիրների առաջացման պատճառները և լուծման հնարավորությունները, որոշ դեպքերի հետ կապված բնակիչներին տրվեցին առանձին պարզաբանումներ: Հանդիպումից հետո մարզպետը պատասխանատուների հետ այցելեց Կեչուտ-Ազատեկ ինքնահոս ջրատարի ջրբաժան կետ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել ՋՕԸ-ի ղեկավարության, համայնքի ղեկավարի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների հետ ևս մեկ անգամ մասնագիտորեն քննարկել խնդիրը, անհրաժեշտության դեպքում տեղում իրականանցնել լրացուցիչ ուսումնասիրություններ և ներկայացնել խնդրի լուծման կոնկրետ առաջարկություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46