Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՄՔ ՀԱՄԱՅՆՔ
24.06.2014
2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն կատարեց սահմանամերձ Գոմք համայնք: Այցի ընթացքում մարզպետը ծանոթացավ Countrpart International կազմակերպության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցներով համայնքի համաֆինանսավորմամբ իրականացված համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Համայնքային մանկապարտեզում մարզպետը ծանոթացավ նաև առկա պայմաններին, ինչպես նաև մասնակցեց հաստատության սաների գեղարվեստական միջոցառմանը: Մարզպետն այցելեց նաև համայնքի կազմի մեջ մտնող Կապույտ գյուղ, որի առնչությամբ գյուղապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն Գոմքի գյուղապետ Մխիթար Հովհաննիսյանի, համայնքի ավագանու անդամների, համայնքի բնակիչների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարման հիմնական թեման վերաբերում էր Ֆիզիկայի ինստիտուտին դեռևս 1991 թվականին հատկացված տարածքների իրավական կարգավիճակի, դրա հետագա նպատակային օգտագործման, ինչպես նաև գյուղի վերաբնակեցման խնդիրներին: