Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՊԱՆԴԱՆՈՑ
24.06.2014
ՀՀ կառավարության աջակցությամբ հատկացված դրամաշնորհի հաշվին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում կառուցվում է նոր և ժամանակակից սպանդանոց: Այն կունենա խոշոր և մանր եղջերավոր անսունների մթերման լավագույն պայմաններ, ինչպես նաև ժամանակակից լաբորատորիա, ինչը հնարավորություն կտա տեղում, կարճ ժամանակահատվածում ախտորոշել անասունների մոտ առավել մեծ տարածում ունեցող հինգ հիվանդություններ: Սպանդանոցի կառուցումը մեծապես աջակցություն կլինի մարզի անասապահներին՝ մսամթերքի մորթը և մսի իրացումն առավել հեշտացնելու համար: Այն կառուցվում է Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհից ոչ հեռու գտնվող տարածքում՝ անհրաժեշտության դեպքում դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն մսի արտահանումն առավել դյուրին դարձնելու նպատակով: 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը Զառիթափի գյուղապետ Խաժակ Դավթյանի և կառուցապատող ընկերության տնօրենի հետ այցելեցին սպանդանոցի կառուցման շինարարական հրապարակ՝ տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին: