Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ

24.06.2014

 2014 թվականի  հունիսի 22-ին լրացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման երկու տարին: Մարզպետն իր գործունեության թափանցիկության ապահովման նպատակով երկամյա աշխատանքի ընթացքում հանդես է եկել մեկամյա գործունեության ու ֆինանսական տարվա հաշվետվություններով և մամուլի ասուլիսներով:

Ս/թ. հունիսի 23–ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում  տեղի ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանի հանրային հաշվետվությունը պաշտոնավարման երկրորդ տարվա գործունեության կապակցությամբ: Հաշվետվությանը մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաները և աշխատակազմի աշխատակիցները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, համայնքների, հինարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ:

   Մարզպետը մանրամասն հաշվետվություն ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մարզային ենթակայութան կազմակերպությունների գործունեության, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարզի տարածքում իրականացված պետական ծրագրերի, առաջիկա ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերի մասին: Խոսեց նաև մարզի տնտեսության տարբեր բնագավառներում, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման  գործում արձանագրված դրական արդյունքների մասին:

            Էդգար Ղազարյանը բարձր գնահատեց արտաքին հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Չեխիայի, Բելառուսի Հանրապետությունների հետ համագործակցությունը և փոխադարձ այցելությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46