Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում <<Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոցը ողբալի վիճակում է>> հոդվածի վերաբերյալ

17.06.2014

 Խիստ ուշադրությամբ ուսումնասիրելով  ֆեյսբուքում   Ա. Գևորգյանի կողմից կատարված գրառման մեջ արծածված հարցերը, հայտնում եմ Ձեզ, որ 15.06.2014թ. ժամը 18:20-ին  Եղեգնաձորի Բժշկական Կենտրոնի  շտապ օգնության ծառայությունում կանչ է ստացվել ք. Երևան տանող ավտոճանապարհին, Ելփին գյուղի մոտ, բենզալցակայանի հարևանությամբ ավտովթարի հետևանքով տուժածների  առկայության մասին: Եղեգնաձորի ԲԿ-ի շտապ օգնության բրիգադը անմիջապես մեկնել է դեպքի վայր, տուժածներին տեղում ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, ապա Երևան քաղաքի բնակիչներ  Գ. Կարապետյանին, Ն. և Մ. Գևորգյաններին տեղափոխել Եղենաձորի Բժշկական Կենտրոն:

Բժշկական Կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում նրանց ցույց է տրվել  մասնագիտացված բժշկական օգնություն բժիշկ վիրաբույժի կողմից, մասնավորապես`                             Ն. Գևորգյանի մոտ  անրակի առանց տեղաշարժի փակ կոտրվածքի կապակցությամբ դրվել է ութաձև կապ ու առաջարկվել հետագա բուժումը  և հսկողությունը շարունակել այլ բուժ հիմանրկում` ըստ բնակության վայրի:

Ա. Գևորգյանի գրառման մեջ նշված տվյալները չեն համապատասխանում  իրականությանը, նրա դժգոհությունը Եղեգնաձորի Բժշկական Կենտրոնից  անհիմն է, քանի որ տուժածներից  որևէ մեկին  ռենտգենյան հետազոտություն կատարելու կամ փայտացման կանխարգելման համար համապատասխան ներարկումների անհրաժեշտություն չի եղել: Հայտնում եմ նաև, որ Եղեգնաձորի  Բժշկական Կենտրոնը  ունի անհրաժեշտ քանակությամբ հակափայտացման անատոքսին, իսկ ռենտգենանկարահանող սարքավորումը չնայած հնամաշ է ու հաճախակի վերանորոգման կարիք  է ունենում, ներկա դրությամբ անխափան գործում է :

Ընդ որում, նշված  վերջին 6 ամսվա ընթացում  բուժ կենտրոնում կատարվել է  թվով 987 ռենտգենոգրաֆիկ և ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն;

Իրոք առողջապահական համակարգում դեռևս կան  թերություններ՝ հատկապես մարզային բուժհաստատություններում, որտեղ հնարավոր չէ լիարժեք բավարարել քաղաքացու պահանջը:   Ուստի յուրաքանչյուր չվիրավորող քննադատություն ընդունելի է, որը ևս մեկ անգամ կզգոնացնի թե սոցիալական , թե առողջապահական բնագավառի անձնակազմին:

 

Եղեգնաձորի Բժշկական կենտրոն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46