Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը կմեկնի Ստրասբուրգ
17.06.2014
Եվրոպայի Խորհրդի քարտուղարության Քաղաքականության պլանավորման տնօրինության ղեկավար, դեսպան դոկտոր Պյոտր Սվիտալսկու հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի 2007 թվականի շրջանավարտ Էդգար Ղազարյանը հրավիրվել է Ստրասբուրգ՝ մասնակցելու 2014 թվականի հունիսի 19-ից 20-ը կայանալիք Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցների շրջանավարտների առաջին միջազգային սեմինարին, որը կրում է “Երիտասարդների կարողությունների օգտագործումը ժողովրդավարական ապագայի կառուցման համար” խորագիրը: Միջազգային սեմինարին մասնակցելու են 19 երկների շուրջ 50 ներկայացուցիչներ: Սեմինարի երկրորդ օրը “Ժողովրդավարական արժեքների փոխանակում. երիտասարդների կարողությունների ընդլայնումը կրթության միջոցով քաղաքացիական ժողովրդավարության համար” նստաշրջանի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը: