Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 3 արտագնա նիստը
17.06.2014
Ս/թ հունիսի 17-ին, ժամը` 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքի նորաբաց մշակույթի տան դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 3 արտագնա նիստը, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ ՏԿՆ աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ Հովիկ Օհանյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ագրոքիմիական ծառայություն ՊՈԱԿ-ի դաշտային հողերի հետազոտման բաժնի պետ Աշոտ Ղարիբյանը:
Նիստը կայացավ օրակարգի հետևյալ հարցերի ընդգրկմամբ.
1. <<Համայնքներում առկա պատմամշակութային հուշարձանները ապօրինի շինարարությունից պահպանելու մասին>>:
2. <<2014թվականի հունվար-մայիս ամիսներին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին>>:
3. <<Ագրոքիմիայի դերը հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում>>:
4. <<Մարզի մի շարք համայնքներում անցկացված վարչական հսկողության արդյունքների մասին>> :
5. <<Մարզպետարանի աշխատակազմում և մարզի համայնքներում առկա տեղեկատվական համակարգերի կիրառության, <<Սկայպ>> ծառայության ներդրման վերաբերյալ>>:
Օրակարգի առաջին հարցը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության և պատմամշակութային արգելոց-թանգարանների ծառայություն,, ՊՈԱԿ-ի պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության տնօրեն Մ. Դովլաթյանը:
2014 թվականի հունվար-մայիս ամիսներին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյանը:
Հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում ագրոքիմիայի դերի մասին զեկուցումով հանդես եկավ <<Ագրոքիմիական ծառայություն>> ՊՈԱԿ-ի դաշտային հողերի հետազոտման բաժնի պետ Ա. Ղարիբյանը:
Իսկ մարզի մի շարք համայնքներում անցկացված վարչական հսկողության արդյունքների մասին և Մարզպետարանի աշխատակազմում ու մարզի համայնքներում առկա տեղեկատվական համակարգերի կիրառության, Սկայպ ծառայության ներդրման վերաբերյալ հարցերի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյանը:
Տեղի ունեցավ հարցերի քննարկում և հարց ու պատասխան:
Ընդունված որոշումներին և մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժին: