Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկում մեկնարկեց Կարեն Ասրյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարը
16.06.2014
Ջերմուկի “ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ” առողջարանում մեկնարկեց Կարեն Ասրյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարը: Ավանդական հուշամրցաշարը կազմակերպվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Վայոց ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էդգար
Ղազարյանը, Վայքի քաղաքապետ, Վայոց ձորի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Սարգսյանը,
“ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ” առողջարանի տնօրեն, Վայոց ձորի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ավագյանը: Նախքան մրցաշարի մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վայոց ձորի շախմատի ֆեդերացիայի վաղամեռիկ նախագահ Ստեփան Ավագյանի հիշատակը, ինչպես նաեւ դիտեցին գրոստմայստեր Կարեն Ասրյանին նվիրված տեսաֆիլմ: Ջերմուկում ընթացքող միջազգային այդ հեղինակավոր մրցաշարին մասնակցում են 67 ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Իրանից եւ Ուզբեկստանից: Մրցաշարը կշարունակվի մինչեւ 2014 թվականի հունիսի 24-ը: