Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2014թ. ամառային զորակոչի առաջին նորակոչիկները մեկնեցին զինվորական ծառայության
16.06.2014
2014 թվականի հունիսի 15-ին տոնական տրամադրություն էր տիրում Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարիատներում.տոնական մթնոլորտում և հանդիսավորությամբ զինվորական ծառայության էին մեկնում 2014 թվականի ամառային զորակոչի առաջին նորակոչիկները: Տոնական միջոցառումներին մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը, համայնքների ղեկավարներ, զինվորականներ, ծնողներ, տասնյակ քաղաքացիներ: Նորակոչիկներին ուղղված իր ելույթում Էդգար Ղազարյանը մաղթեց նրանց խաղաղ ծառայություն և բարի վերադարձ՝ հորդորելով լինել կարգապահ, քաջ և խիզախ զինվորներ՝ դառնալով արժանի հետնորդը Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում սխրանքներ գործած մեր քաջորդիների: Նորակոչիկներին իրենց շնորհավորանքի և բարի ծառայության մաղթանքի խոսքերն էին հղում նաև հոգևորականները, համայնքների ղեկավարները, ծնողները, վետերանները, զինվորական կոմիսարները: