Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ
14.06.2014
Ս.թ. հունիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը Արխանգելսկ կատարած պաշտոնական այցի շրջանակներում մինի-ֆուտբոլի ընկերական հանդիպում ունեցավ Արխանգելսկի կառավարության թիմի հետ: Հայաստանյան թիմը ներկայացնում էին մարզպետ Է.Ղազարյանը, մարզպետի խորհրդական Ս.Անտինյանը, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, ֆուտբոլի երկրպագուներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ, թիմի ավագ Է.Ղազարյանը ողջունելով ներկաներին` նշեց, որ այս ընկերական հանդիպումը շատ կարևոր և հետաքրքիր իրադարձություն է, և կարևորը այն չէ, թե` ով կհաղթի: Սա շատ լավ քայլ է Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության համար, նշեց մարզպետը: