Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ

13.06.2014

 Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի  գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց ՌԴ Արխանգելսկի մարզում ընթացող 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումի և Հայկական մշակութային օրերի շրջանակներում կազմակերպված տոնական համերգին: Հանդիսությունները անցկացվեցին Մ.Լոմոնոսովի անվան դրամատիկական թատրոնում: Համերգից առաջ տեղի ունեցավ հայկական մշակութային ցուցահանդես: Ցուցադրության էին դրված հայկական թեմաներով գրական ստեղծագործություններ, ինչպես նաև ավանդական հայկական ուտեստներ:

Տոնական համերգը ողջույնի ուղերձով բացեց Արխանգելսկի նահանգապետ Ի.Օրլովը: Նահանգապետը Արխանգելսկի կառավարության անունից կրթության, արվեստի, հասարակական մի շարք գործիչների պարգևներ և մեդալներ շնորհեց: Նրանց թվում էին մեր հայրենակիցներ Մամիկոն Գեկչյանը` «Արխանգելսկի մարզի և Արխանգելսկ քաղաքի ազգությունների խորհուրդ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահը և հայ համայնքի ղեկավարը և Վահե Պետրոսյանը` Արխանգելսկի օդանավակայանի գլխավոր տնօրենը, որոնք նահանգապետի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով Արխանգելսկի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած զգալի ներդրման համար:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արխանգելսկի և Հոլմոգորի մետրոպոլիտ Դանիիլը, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցը, Արխանգելսկի շրջանային պատգամավորական ժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: 
Հայկական պատվիրակությունից ելույթ ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ.Կարապետյանը: Ողջունելով ներկաներին, Վայոց ձորի մարզպետը կարևորեց նմանատիպ միջոցառումները ազգամիջյան բարեկամական ջերմ հարաբերությունները պահպանելու գործում:
Տոնական համերգին ելույթներով հանդես եկան ռուս, ուկրաինացի, հրեա, թաթար, ինչպես նաև հայ երաժիշտ կատարողներ, երգի, պարի համույթներ: Հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար Գյումրիից հրավիրվել էր հայկական ժողովրդական գործիքների փոքր խումբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46