Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
13.06.2014
Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Արխանգելսկի մարզ այցի ընթացքում «Հյուրատուն» կոչվող երկրամասային թանգարանային համալիրում մասնակցեց «Բարեկամության կամուրջ» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որն անցկացվում էր 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումի և Հայկական մշակույթի օրերի շրջանակներում: Ցուցահանդեսը նվիրված էր Արխանգելսկի երկրամասում հայկական համայնքի կազմավորման տասնամյակին: Ներկայացվեցին հայկական մշակույթի և կենցաղի առարկաներ, հայ գեղանկարիչների, կավագործ վարպետների աշխատանքներ: Ցուցադրության էին դրված հայկական գորգեր, կարպետներ, ձեռագործ աշխատանքներ, ազգային տարազներ, հայկական ուտեստներ, աղանդեր, չրեր, ավանդական փախլավա և այլն: Համերգային կատարումներով հանդես եկավ Գյումրիից հրավիրված ժողովրդական գործիքների համույթը: