Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 3 նիստը
12.06.2014
ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքի մշակույթի տան դահլիճում ս/թ հունիսի 17-ին, ժամը` 11.00-ին, տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 3 նիստը, հետևյալ օրակարգով.
1.,,Համայնքներում առկա պատմամշակութային հուշարձանները ապօրինի շինարարությունից պահպանելու մասին,,:
,,Զեկ. ՀՀ մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության և պատմամշակութային արգելոց-թանգարանների ծառայություն,, ՊՈԱԿ-ի պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության տնօրեն տիկին Մ. Դովլաթյան/
2. ,,2014թվականի հունվար-մայիս ամիսներին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին,,:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
3. ,,Ագրոքիմիայի դերը հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում,,
/Զեկ.,,Ագրոքիմիական ծառայություն,, ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Դավթյան/4. ,,Մարզի մի շարք համայնքներում անցկացված վարչական հսկողության արդյունքների մասին,, :
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
5. ,,Մարզպետարանի աշխատակազմում և մարզի համայնքներում առկա տեղեկատվական համակարգերի կիրառության, Սկայպ ծառայության ներդրման վերաբերյալ:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
Մարզխորհրդի նիստին կմասնակցեն մարզպետը, մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, նիստին հրավիրված են նաև՝ համայնքների անասնաբույժներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքա-յին և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ: