Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՌԴ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ԵՐԿՐԱՄԱՍ

12.06.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզը միջազգային համագործակցության շրջանակներում 2012թ. ի վեր ջերմ և գործընկերային հարաբերություններ ունի ՌԴ Արխանգելսկի մարզի հետ: Ստորագրված են մարզերի միջև Համագործակցության համաձայնագիրը և Միջոցառումների ծրագիրը:

2014 թվականի հունիսի 10-11-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Արխանգելսկի նահանգապետ Ի. Օրլովի հրավերով եղավ ՌԴ Արխանգելսկի երկրամասում, որտեղ մասնակցեց 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումին և Արխանգելսկում Հայկական մշակութային օրերին նվիրված տոնական միջոցառումներին:

Պատվիրակության կազմում էին «Ջերմուկ Աշխարհ» առողջարանի տնօրեն Կարեն Ավագյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: Ռուսական կողմի հրավերով միջոցառումներին ներկա էին նաև ՌԴ Հյուսիս-արևմտյան դաշնային շրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն ու հյուպատոս Մանվել Ավետիսյանը:

Հագեցած ծրագրի առաջին օրը, հունիսի 10-ին, պավիրակությունները պաշտոնական հանդիպում ունեցան ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Ի.Ա Օրլովի հետ: Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցում էին տարածքային քաղաքականության գծով նահանգապետի տեղական Սերգեյ Կովալյովը, նահանգային վարչակազմի միջազգային կապերի և պետական արարողակարգի դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կալինինը, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արխանգելսկի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ջերմ ու հյուրընկալ միջավայրում քննարկվեցին երկու մարզերի միջև համագործակցության ընդլայնման և խորացման հարցերը: Արձանագրվեց մարզերի միջև ստորագրված լայն իրավապայմանագրային բազայի առկայությունը, այդ ուղղությամբ իրականացրած աշխատանքները: Խոսվեց համագործակցության տարբեր ոլորտներում տեղեկատվության և փորձի փոխանակման, առանձին խոշոր առևտրային, զբոսաշրջային, կրթական, սպորտային և այլ միջոցառումներին մասնակցության անհրաժեշտության մասին: Ուրախությամբ արձանագրվեց, որ համագործակցությունը վերաճել է մշակութային  գործակցության՝ հիմքում ունենալով ամուր ընկերային և բարեկամական հարաբերություններ: Նահանգապետ Օրլովը ուրախությամբ նշեց, որ Վայոց ձորում այլևս կա Արխանգելսկի երկրամասի մի մասնիկ. Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում ռուսաստանյան պատվիրակության այցի ժամանակ Մալիշկա գյուղի դպրոցներից մեկը անվանակոչվեց ռուս մեծանուն գիտնական Մ.Լոմոնոսովի անունով, բացվեց գիտնականի անունով հուշատախտակ և հիմնվեց Բարեկամության ճեմուղին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը շնորհակալություն հայտնեց հրավերի, ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար: Մեծապես կարևորելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նա նշեց Հայաստանում պետական մեծ ուշադրությունը, որ ցուցաբերվում է այդ հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ: Մարզպետը շնորհակալություն հայտնեց  Արխանգելսկի հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանին այս գործում ունեցած զգալի ներդրման համար:

Արխանգելսկում տեղի ունեցած 6-րդ ազգամիջյան ֆորումի և հայ մշակույթի օրերի շրջանակներում անցկացվել են մի շարք նշանակալի միջոցառումներ՝ ուղղված ազգամիջյան կապերի ամրապնդմանը, պատմական և մշակութային ավանդույթների պահպանմանը:

Դրանց թվում՝ հայկական հուշարձան-խաչքարի բացումը, Արխանգելսկի Հյուրատանը «Բարեկամության կամուրջ» հայկական ցուցահանդեսի բացումը, երկրամասի տարբեր ազգությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Արխանգելսկի դրամատիկ թատրոնի շենքում տեղի ունեցած տոնական համերգը, Արխանգելսկի մարզի կառավարության և Վայոց ձորի պատվիրակության միջև մինիֆուտբոլի ազգամիջյան մրցաշարի անցկացումը և այլն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46