Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Արխանգելսկի երկրամաս
07.06.2014

2014 թվականի հունիսի 10-11-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Արխանգելսկի նահանգապետ Ի. Օրլովի հրավերով կմեկնի ՌԴ Արխանգելսկի երկրամաս` մասնակցելու այնտեղ տեղի ունենալիք 6-րդ Հյուսիսային ազգամիջյան ֆորումին: Ֆորումի կազմակերպիչներն են Արխանգելսկի մարզի կառավարությունը և <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արխանգելսկի տարածաշրջանային բաժանմունքը: Պատվիրակության կազմում են <<Ջերմուկ Աշխարհ>> առողջարանի տնօրեն Կարեն Ավագյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել նաև տարածաշրջանների համագործակցության ընդլայնման և խորացման հետագա ծրագրերը և անելիքները:
Հիշեցնենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզը միջազգային համագործակցության շրջանակներում ջերմ և գործընկերային հարաբերություններ ունի ՌԴ Արխանգելսկի մարզի հետ: Ստորագրված են մարզերի միջև Համագործակցության համաձայնագիրը և Միջոցառումների ծրագիրը: