Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցելություն Խաչիկ համայնք
05.06.2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն այցելել են սահմանամերձ Խաչիկ համայնք՝ տեղում քննարկելու ուսուցչական կոլեկտիվին անհանգստացնող դպրոցի ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Դպրոցի ուսուցիչների և ուսումնաօժանդակ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ մարզպետն անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացրեց խնդրո առարկայի վերաբերյալ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին, հանդիպում ունեցավ մի շարք աշակերտների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը: Այցի ընթացքում մարզպետն ու փոխմարզպետը ծանոթացան նաև համայնքի ոռոգման համակարգին առնչվող խնդիրներին, ինչպես նաև պետական աջակցությամբ իրականացվող մասնավոր բնակարանաշինության ծրագրի ընթացքին: