Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում
05.06.2014
Ս/թ հունիսի 4-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` <<Խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում և իրականացում>> թեմայով:
Օրակարգը ներկայացրեց և վարեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Հակոբյանը:
Ուսումնավարժություն ուսումնական նպատակներն են.
- Կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ:
- Կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները՝ խոշոր անտառային հրդեհների դեպքում, կանխարգելիչ, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացման գործում:
-Ստուգել <<Խոշոր անտառային հրդեհների առաջացման դեպքում Վայոց ձորի մարզի գործելու պլան>>-ի իրատեսությունը:
Ուսումնավարժության աշխատանքներին ընդգրկվել են.
Վայոց ձորի մարզպետարանը, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությանը, մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, <<Հայ անտառ>> ՊՈԱԿ <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղը, բնապահպանության տեսչությունը, ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոնը, ՀՀ ՊՆ թիվ 4 ԲԿ-ի Եղեգնաձորի կայազորի ներկայացուցիչը, մարզային ոստիկանությունը, Հորս և Աղավնաձոր համայնքների վարչական կազմը:
Ուսումնավարժության առաջին փուլը՝ <<Ղեկավար կազմի ազդարարում և հավաք, ուժերի և միջոցների պատրաստ վիճակի բերում, իրավիճակի գնահատում>>, տևեց ժամը 08:00-13:00, երկրորդ փուլը՝ <<Անտառային հրդեհների հրդեհաշիջում, հետևանքների վերացման կազմակերպում>>, ժամը 13:00-15:00, իսկ երրորդ փուլը՝ <<Գործնական միջոցառումներ>>, ժամը 15:00-16:00: Ժամը 16:30-17:00 արդյունքների ամփոփումով ավարտվեց հերթական սումնավարժությունը: