Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2014 թվականին Երևան քաղաքում կազմակերպվելիք գյուղատնտեսական մթերքների տոնավաճառին մասնակցելու հրավեր

04.06.2014

 2014 թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: Տոնավաճառը բացառիկ կարևորություն ունի Երևան քաղաքում գյուղմթերքի մատակարարման համակարգի բարելավման գործում, և նախատեսվում է նման տոնավաճառներ կազմակերպել նաև քաղաքի մյուս շրջաններում:
Մանրամասը տեղեկությունների համար դիմել Վայոց ձորի ԳԱՄԿ:
Հեռախոս՝ (0281) 2.46.33

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46