Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <<Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը>> ծրագրի պաշտոնական մեկնարկին

03.06.2014

 Ս/թ հունիսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է <<Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը>> ծրագրի պաշտոնական մեկնարկին, որը տեղի է ունեցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում: Միջոցառման ողջույնի խոսքով հանդես են եկել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Ծրագիրն իրականացնում է Բրիտանական խորհուրդը, գործընկերներ՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ, Գրանթ Թորնթոն և Թոմսոն հիմնադրամ: Ծրագիրը ֆինասավորում է Եվրոպական Միությունը:
Ծրագրի նպատակն է ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով խթանել Հայաստանի Եվրոպական Միության հետ մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը:
18 ամիս տևողությամբ և 949 670 եվրո բյուջեով ծրագիրը կիրականացվի Երևանում և ՀՀ 5 մարզերում՝ Գեղարքունիկում, Լոռիում, Սյունիքում, Վայոց ձորում, Տավուշում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46