Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը Արենի համայնքում մասնակցել է նորակառույց մարզադահլիճի բացման միջոցառմանը
02.06.2014
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը տոնական մթնոլորտ էր տիրում ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ ՀՀ պետական բյուջեով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին շահագործման հանձնվեց Արենիի մարզադահլիճը։ Մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Արենի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիասյանը, մարզպետի տեղակալներ, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, հյուրեր։ Միջոցառման հանդիսավոր մասն ուղեկցվում էր Արենիի համայնքային մանկական խմբերի ելույթներով։ Կարմիր ժապավենը կտրելուց հետո, բոլոր մասնակիցները հրավիրվեցին դահլիճ, որտեղ ՀՀ սպորտի և երիտասարդյության հարցերի նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմակերպվել էր դպրոցականների սպորտլանդիա Արենի, Աղավնաձոր, Ռինդ, Խաչիկ, Ելփին և Չիվա գյուղերի դպրոցականների միջև։
Մարզադահլիճի շինարարության վրա ՀՀ պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 մլն. դրամ։ Մարզադահլիճը կահավորելու և մարզական գույքով համալրելու նպատակով ներդրումներ են կատարվել նաև համայնքային բյուջեից, ինչպես նաև բազմաթիվ բարերաների կողմից։
Հունիսի 1-ի առիթով սա ՀՀ կառվարության կողմից հրաշալի նվեր էր ոչ միայն Արենիի, այլև տարածաշրջանի համյանքների երեխաների համար։