Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2014

 Սիրելի երեխաներ:
Հարգելի ծնողներ, տատիկներ և պապիկներ:
Ջերմորեն շնորհավորում եմ մոլորակի ամենալուսավոր տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Հունիսի 1-ին կրկին մենք արժևորում ենք երեխաների հանդեպ մեր անսահման սերը, ջերմությունն ու հոգածությունը, քանզի երեխաների նկատմամբ մեր ցուցաբերած վերաբերմունքով է պայմանավորված մեր հասարակության վաղվա օրը կերտողների արժեհամակարգի ձևավորումը, նրանց հետագա գործունեության առանձնահատկություններն ու նվիրվածությունը ընտանիքին և հայրենիքին:
Ուստի մաղթում եմ բոլոր ընտանիքներին սեր ու բարեկեցություն, որը հիմքն է երեխաներին ընտանեկան ջերմությամբ պարուրելու, առողջ սերունդ դաստիարակելու և ընտանիքի ու հասարակության արժանի հերթափոխ ապահովելու պատասխանատու գործի համար:
Իհարկե, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը ինչպես յուրաքանչյուր ծնողի ու ընտանիքի, այնպես էլ պետության ու մեր հասարակության խնդիրն է: Մարզային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եղել և մնում են երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովվածության, կրթության ու դաստիարակության, որպես բազմակողմանի զարգացած մարդ կայանալու խնդիրները:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` սիրելի երեխաներ և մաղթում եմ ` կապույտ երկինք, արևոտ ու գունանեղ մանկություն, անհոգ ու երջանիկ օրեր:
Դուք եք մեր օջախների լույսը, մեր վաղվա օրը ու մեր երկրի հուսալի ապագան:
Թող իրականանան Ձեր բոլոր ցանկություններն ու նվիրական երազանքները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Էդգար Ղազարյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46