Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարենային անվտանգության հարցերի քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

31.05.2014

 Ս/թ մայիսի 30-ին Վայոց ձորի մարզպետարանում պարենային անվտանգության հարցերով մարզային աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում կազմակերպվեց պարենային անվտանգության հարցերի քննարկում: Հանդիպման բացման խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Պարենային անվտանգության ծրագրի ղեկավար Վադիմ ՈՒզունյանը:
Պարենային անվտանգության բարելավման ծրագիրը ներկայացրեց ծրագրի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը, իսկ Հայաստանում պարենային անվտանգության վիճակը ներկայացրեց փորձագետ Անաստաս Աղազարյանը:
Տեղի ունեցավ բաց քննարկում և կարծիքների փոխանակում:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46