Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցել է <<Ալեքսանդր Թամանյան>> խորագրով ցուցահանդեսի բացմանը
29.05.2014
Ս/թ մայիսի 27-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվել է <<Ալեքսանդր Թամանյան>> խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
Շրջիկ ցուցահանդեսի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանի ծոռը, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը: Ցուցադրության նյութերը բացահայտում են մեծ ճարտարապետի ոչ միայն ճարտարագիտական կարողություններն ու աշխատանքները, այլև Թամանյանի պետական և հասարակական գործունեությունը:
Ցուցադրությունը կտևի մինչև ս/թ հունիսի 14-ը: