Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ և կրակային պատրաստությունից գործնական պարապմունք

26.05.2014

 Ս/թ մայիսի 26-ին 70179 զորամասի զորային հրազգարանում տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր զորակոչային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Քննարկվեցին ամառային զորակոչի կազմակերպման հացեր: Անդրադարձ եղավ նաև ՀՀ ՊՆ-ում վերջերս կայացած հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի ընթացքում քննարկված խնդիրներին:
Այնուհետև բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պետական պաշտոնյաների, մարզի համայնքների ղեկավարների և հանրակրթական դպրոցների զինղեկների զինվորական վարպետությունը կատարելագործելու նպատակով նշված հրաձգարանում իրականացվեց կրակային պատրաստությունից գործնական պարապմունք: Պարապմունքին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակի հրամանատարը, ԱԱԾ մարզային ծառայության ղեկավարը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը:
Վարժանքի արդյունքները կամփոփվի և կներկայացվի ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի առաջիկա նիստին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46