Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը ՀՀ-ում Ռումինիայի դեսպանի հրավերով մասնակցել է Մոցարտի և Մենդելսոնի ստեղծագործությունների կատարման ֆիլհարմոնիկ համերգին
26.05.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ մայիսի 23-ին ՀՀ-ում Ռումինիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան ` Ն.Գ. Սորին Վասիլեի հրավերով մասնակցել է Հայաստան-Ռումինիա-ԵՎրոպա 2013-2014 համերաշրջանի շրջանակում տեղի ունեցող Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որը կայացել է Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգաշրջանի գլխավոր գործըկեր՝ ՎիվաՍել ՄՏՍ, հովանավորներ՝ ՀՀ մշակույթի նախարարություն և ՀՀ-ում Ռումինիայի դեսպանատուն: Համերգում հնչել են Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտի և Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործությունները: Համերգի դիրիժորն է եղել Էդուարդ Թոփչյանը, իսկ մենակատարները՝ ռումինացի ջութակահար Ալեքսանդրու Տոմեսկուն և գերմանացի դաշնակահար Վալենտինա Բաբորը:
Համերգից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը համերգաշրջանի հովանավորների և կազմակերպիչների հետ մասնակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կազմակերպված Ռումինիայի և Հայաստանի խոհանոցային ազգային ուտեստների, ինչպես նաև գինու ու կոնյակի համտեսին: