Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առողջապահական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոններում կատարվեցին նշանակումներ
23.05.2014
Ս/թ մայիսի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող <<Ջերմուկի առողջության կենտրոն>>, <<Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն>>, <<Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն>>, <<Հռիփսիմե առողջության կենտրոն >> ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներից երկուսի՝ <<Ջերմուկի առողջության կենտրոն>>, <<Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին դիմողներ չեն եղել:
<<Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար դիմել են Գայանե Հարությունյանը և Արմինե Ստեփանյանը, <<Հռիփսիմե առողջության կենտրոնի>>, համար՝ Զոյա Մարտիրոսյանը:
Նշված երեք դիմորդներն էլ մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 23.05.2014թ N 51 որոշմամբ <<Հռիփսիմե առողջության կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Զոյա Մարտիրոսյանը, իսկ 23.05. 2014 թ. N 52 որոշմամբ <<Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվելԱրմինե Ստեփանյանը: