Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի դպրոցներում հնչեց ավարտական վերջին զանգը

23.05.2014

 Մայիսի 23-ին Վայոց ձորի մարզի 35 կրթօջախներում՝ 2 քաղաքային վարժարաններում, 30 մարզային ենթակայությամբ միջնակարգ, ինչպես նաև ՀՀ ԿԳ ենթակայությամբ գործող 3 ավագ դպրոցներում ղողանջեց վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակթրական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը:
Դպրոցական վերջին զանգի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք կրթօջախներ՝ Վայքի և Եղեգնաձորի վարժարաններ, Վայքի ավագ դպրոց և սամանամերձ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոց: Մարզպետը շնորհավորել է նշված կրթօջախների շրջանավարտներին, շնորհակալություն հայտնել հաստատությունների ղեկավարներին ու մանկավարժներին, իսկ Վայքի վարժարանում, Վայքի ավագ և Խաչիկի միջակարգ դպրոցներում նաև պատվոգրեր է հանձնել դպրոցական առարկայական օլիպիադայում 1-ին տեղ գրաված աշակերտներին:
Մարզպետի տեղակալները նույնպես այցելել են հեռավոր և սահմանամերձ համայնքների դպրոցներ: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ այցելել են դպրոցներ և մասնակցել Վերջին զանգի արարողություններին: Դպրոցներ են այցելել նաև ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, ոստիկաններ և զինվորականներ:
Բոլոր դպրոցներում ուսուցիչների և աշակերտների ջանքերով կազմակերպվել են հրաժեշտի տոնական միջոցառումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46