Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է գտնվել մարզում կազմակերպված ուսումնավարժանքին
20.05.2014
2014թ մայիսի 19-ին Եղեգնաձորի համայնքի <<Մեշա>> հանդամասում անցկացվել է ուսումնավարժանք <<Հրդեհաշիջում և գետանցում>> թեմայով, որին ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Մելս Հարությունյանը և Արամ Գրիգորյանը, համայնքների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՈՒսումնավարժանքը կազմակերպվել և անցացվել է ՕՔՍՖԱՄ ՄԲ, <<Ապավեն համայնքներին>> ՀԿ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից:
ՈՒսումնավարժանքին ընդգրկվել են Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմը և աղետների ռիսկերի նվազեցման ծրագրով մարզի համայնքներում ստեղծված աղետներին արձագանքման համայնքային խմբերի անդամները:
ՈՒսումնավարժանքի նպատակներն էին.
- Բարձրացնել պատրաստվածությունը տարհանումը կազմակերպված և արագ իրականացնելու համար:
- Կատարելագործել աղետների արձագանքման համայնքային խմբերի ունակություններն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում:
- Կատարելագործել աղետների արձագանքման համայնքային խմբերի և մարզային փրկարարական վարչության համագործակցությունը` արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակ: