Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների մայիս ամսվա ընդունելությունը
19.05.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ ս/թ մայիսի 16-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 81 քաղաքացի, ընդունելության էին եկել 63-ը:
Ընդունելության եկած 60 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 3-ը դիմել էին աշխատանքի տեղավորման, հողային տարածքների սահմանների ճշգրտման և այլ անձնական հարցերով, որոնց վերաբերյալ հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել բարձրացված հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել: