Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Վայք քաղաքում հյուրանոցային համալիրի բացման միջոցառմանը

19.05.2014


2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայքի <<ԱՄՐՈՑ>> հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Հյուրանոցը կառուցվել էր 90-ական թվականներին և դադարեցրել իր գործունեության վերջին շուրջ 20 տարիներին: Գործարարներ ամերիկահայ Շահեն Նազարյանի և վայքեցի Վահե Թովմասյանի համագործակցության արդյունքում այն հիմնովին վերանորոգվել է և վերստին բացել իր դռներն այցելուների առջև: Սա վերջին տարիներին Վայք քաղաքում կառուցված երկրորդ հյուրանոցն է, ինչը վկայում է ՀՀ Վայոց ձորի մարզում ներդրումային գրավիչ միջավայրի և զբոսաշրջության զարգացման հնարավորությունների և հեռանկարների մասին: Հյուրանոցի բացման արարողությանը մասնակցում էին նաև Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Վայոց ձորի տարբեր համայնքների ղեկավարներ, գործարարներ, հյուրեր:
Նոր հյուրանոցի բացումն ապացույցն է ՀՀ կառավարության համար գերական հանդիսացող մի շարք խնդիրների լուծման. նոր ներդրումների ներգրավվում, ներդրումային ծրագրերին սփյուռքահայ մեր հայրենակիցների ներգրավվում, նոր աշխատատեղերի ստեղծում, զբոսաշրջության զարգացում, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում և այլն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46