Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի նիստ
16.05.2014
Ս/ թ մայիսի 15 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի թիվ 10 նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն և Սարավան համայնքների վարչական տարածքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերը քննարկելու մասին հարցերը:
Հարցերը ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Շահագրգիռ քննարկման արդյունքում հանձնաժողովը կայացրեց որոշում՝ համաձայնություն տալ Գլաձորի համայնքի վարչական տարածքների 7.67606 հա հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործին, որտեղ նախատեսվում է հատուկ նշանակության հանդիսացող տարածքը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, որպես համայնքային սեփականություն, գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար, ինչպես նաև Մալիշկայի համայնքի վարչական տարածքների 0.1153 հա, Վերնաշենի՝ 0.266155հա և Սարավանի՝ 0.5011հա հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործին, որտեղ նախատեսվում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման սյունների կառուցման համար: