Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ մարզի հանրակթական դպրոցների տնօրենների տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն
16.05.2014
Ս/թ մայիսի 15-ին տեղի ունեցավ մարզի հանրակթական դպրոցների տնօրենների տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցությունը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխմարզպետ Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Քննարկվեցին ուսումնական տարին ամփոփելու, հրաժեշտի հանդեսները պատշաճ մակարդակով կազմակերպելու, միասնական և ավարտական քննությունները սահմանված կարգով նախապատրաստելու և անցկացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը:
Մարզպետի կողմից տնօրեններին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Քննարկվեցին նաև <<Լավագույն առարկայական ուսուցիչ>> մրցույթի, <<Կայուն դպրոցական սնունդ ծրագրի>>, դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման հարցերը, որոնց իրականացման համար ևս տրվեցին համապատասխան հանձնարարականներ: