Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակում
14.05.2014
2014 թվականի մայիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիի, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Կայուն զարգացման բաժնի ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանի և նույն բաժնի ենթակառուցվածքների ավագ մասնագետ Զարուհի Թոխմախյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համաշխարհային բանկի կողմից զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի Վայոց ձորի մարզին վերաբերող խնդիրներն ու հեռանկարները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիս ամսվա ընթացքում Վայոց ձորում կազմակերպել զբոսաշրջության թեմայով քննարկում` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, իսկ մինչև տարեվերջ քննարկել Համաշխարհային բանկի կողմից գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերը: Է.Ղազարյանի կողմից ներկայացվեց ՀՀ կառավարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից հիշյալ բնագավառներում իրականացվող ծրագրերը, և հավաստիացվեց, որ տարածքային և տեղական իշխանություններն իրենց իրավասությունների շրջանակներում ակտիվ գործընկերային հարաբերություններ կունենան Համաշխարհային բանկի պատասխանատուների հետ` ի նպաստ ծրագրերի արդյունավետ իրականացման: