Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գրքի շնորհանդես Աղնջաձոր համայնքում
12.05.2014
2014 թվականի մայիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ միասին Աղնջաձոր համայնքում մասնակցել են «Աղնջաձոր. տարեգրություն» գրքի շնորհանդեսին: Նախքան արարողությունը Էդգար Ղազարյանը և միջոցառման մյուս մասնակիցները ծաղիկներ են դրել և գլուխ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի առջև: Այնուհետև համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել «Աղնջաձոր. տարեգրություն» գրքի շնորհանդեսը` համայնքի ղեկավարի, գրքի հեղինակ Հրաչիկ Մարկոսյանի, գրքի հրապարակմանն իրենց աջակցությունը ցուցաբերած մարդկանց, համայնքի բազմաթիվ բնակիչների և հյուրերի մասնակցությամբ: Գիրքը համայնքի բնակիչների նրանց կենցաղի ու պատմամշակութային կյանքի, ներկա ու անցյալ բնակավայրերի մասին է: Հեղինակը գրքի օրինակներից մեկը նվիրաբերեց ՀՀ Վայոց ձորի մարզպետին: Է.Ղազարյանն իր ելույթում նախ շնորհավորեց Աղնջաձոր համայնքի բնակիչներին Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, ապա համայնքի մասին պատմող առաջին գրքի հրապարակման առիթով: