Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթանակի և խաղաղության օրը Արփի համայնքում
10.05.2014
Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով 2014 թվականի մայիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արփի համայնքում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գագիկ Առաքելյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը, մարզպետի տեղակալները, Արփի համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, Արփի համայնքի բնակիչներ, հյուրեր: Նախքան միջոցառման մեկնարկը հյուրերը շրջայց կատարեցին Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան դպրոցի փառքի սրահում, ծանոթացան Վահիկ Լևոնի հերոսական ուղին և սխրանքները ներկայացնող ցուցանմուշներին: Այնուհետև Հերոսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որից հետո` Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի հաղթողների պարգևատրման, առաջնության փոխանցիկ գավաթի և մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն: Վահիկ Լևոնյանի հարազատների կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նաև միջոցառման կազմակերպիչներին և աջակիցներին: