Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի և խաղաղության օրը Եղեգնաձորում

10.05.2014

 Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով 2014 թվականի մայիսի 9-ին Եղեգնաձոր քաղաքում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հաղթական տանկ-հուշարձանի մոտ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գագիկ Առաքելյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը, մարզպետի տեղակալները, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, հարյուրավոր քաղաքացիներ: Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46