Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկրապահի օրը Վայքում

09.05.2014

 Երկրապահի, Շուշի քաղաքի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրվա առիթով  ս/թ մայիսի 8-ին տոնական միջոցառումներին էին կազմակերպվել Վայք քաղաքում: Միջոցառումների մեկնարկը տրվեց Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Զարեհ Կաղայանի հանդիսապետությամբ տեղի ունեցած Սուրբ պատարագով, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատուները, հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչներ, երկրապահ կամավորականներ, բազմաթիվ քաղաքացիներ: Պատարագից հետո Վայքի զոհված ազատամարտիկների և Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությունից հետո Վայքի մշակույթի տան մեծ դահլիճում հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների ջանքերով կազմակերպվել էր տոնական ցերեկույթ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, հարյուրավոր վայքեցիներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46