Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային շրջայց Եղեգնաձոր քաղաքում
08.05.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանի, Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանի և Եղեգնաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ Արմեն Աղաջանյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց կատարեց Եղեգնաձոր քաղաքում: Շրջայցի ընթացքում քննարկվեցին Եղեգնաձորի քաղաքապետի նախաձեռնությունները` կապված քաղաքի կենտրոնական հատվածներում բարեկարգման, տրանսպորտային միջոցների նոր, առավել հարմարավետ կայանատեղերի ստեղծման վերաբերյալ: Տեղում դիտարկումների արդյունքում միաժամանակ քննարկվեցին Եղեգնաձորի Շահումյան փողոցը և դրան հարակից տարածքները հանգստյան գոտու վերածելու ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ծրագրերը և այլ հարցեր: