Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ որսագողության դեմ պայքարի խնդիրներին նվիրված խորհրդակցություն
07.05.2014
ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանի ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին նախորդ շաբաթվա վերջին ուղղված հաղորդման հիման վրա 2014 թվականի մայիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված որսագողության դեմ պայքարի խնդիրներին: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, բնապահպանական պետական տեսչության, <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի ղեկավարները, մարզպետարանի ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են որսագողերի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող Վայոց ձորում համապատասխան մարմինների կողմից բավարար կանխարգելիչ միջոցառումների իրականացման, իրավապահ մարմինների կողմից որսագողության դեպքերի արձանագրման և բացահայտմանն առնչվող հարցեր: