Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի հանդիպումը լրագրողների հետ

06.05.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ մայիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպել էր People in need կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչության մամլո պատասխանատու Լիանա Գյոզալյանը՝ <<Մեդիա Տուր-Վայոց ձոր>> միջոցառման շրջանակում:
Հանդիպման սկզբում մարզպետը ողջունեց լրագրողներին Վայոց ձոր այցելության համար և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Հայաստանյան լրատվամիջոցների մեկ տասնյակից ավելի լրագրողներ իրենց հարցերն ուղղեցին մարզպետ Էդգար Ղազարյանին, որոնք վերաբերում էին մարզի տնտեսության ամենատարբեր ոլորտներին՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, գինու արտադրություն, սոցիալական վիճակ, առողջարանային բուժում, տուրիզմ և այլ ոլորտներ:
Լրագրողներին հետաքրքրում էր նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության խնդիրները և դրանց ուղղությամբ մարզում տարվող աշխատանքները: Առանձնապես հետաքրքրում էր հանքի ծահագործման ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի և մերձակա միջավայրի վրա: Մարզպետը նշեց, որ հաշվարկվել և մշակվել է գործողությունների ծրագիր, որպեսզի հանքի շահագործումից հետո ապահովվի առավել նվազ բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա:
Լրագրողների հետաքրքրության շրջանակում էր նա մարզում աղքատության և արտագաղթի հետ կապված խնդիրները, որոնց ի պատասխան Էդգար Ղազարյանը նշեց , որ աղքատության ցուցանիշը Վայոց ձորի մարզում ՀՀ մյուս մարզերի համեմատ բավականին ցածր է, իսկ արտագաղթը, որպես այդպիսին մասամբ կրում է ժամանակավոր բնույթ՝ արտագնա աշխատանք և վերադարձ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13